Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:43
26.09.19
92

ՀՀ-ՌԴ «երկաթուղային» պայմանագիրը կարող է վաղաժամ խզվել

Հարավ-կովկասյան երկաթուղու դեմ հարուցված քրեական գործերի պատճառով Հայաստանը կարող է զրկվել երկաթուղային կապից: Մտահոգության պատճառը անցած շաբաթ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարի հայտարարությունն էր, որտեղ նա ասել է, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել մեր երկաթուղու հավատարմագրային կառավարումից:
Փարձագետների կարծիքով, սրա պատճառը շարունակ նոր քրեական պատմություններ հյուսելու Հայաստանի իշխանության անհագ ցանկությունն է: Իսկ դա կարող է հարվածել Հայաստանի ներդրումային հեղինակությանը և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը: