Լրահոս
Հասարակական
22:12
23.09.19
105

Ո՞վ կամ ի՞նչը կհայտնվի աղբանոցում. Փաշինյան-Վանեցյան սուր բանավեճ

ԱԱԾ նախկին տնօրենի ու վարչապետի հակասությունները նոր՝ ավելի լարված փուլ են մտնում: Վանեցյանը կտրուկ է արձագանքել իր հասցեին Փաշինյանի վիրավորական արտահայտություններին: Վարչապետի այն մեկնաբանությանը, թե ԱԱԾ ղեկավարը իր հրաժարականի սկանդալային տեքստով, աղբարկղ է նետել սպայի ուսադիրները, Վանեցյանը արձագանքել է՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ հրաժարականից հետո Փաշինյանը մարդիկ Է ուղարկել իր մոտ, խնդրելով` լռել: