Լրահոս
Հայաստան
11:23
15.01.22
210

Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

Մինչ նոր նշանակումը Վ. Մեսրոպյանը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը: