Լրահոս
23:04
25.09.19
104

Վարդաշենում ապրելու պայման չկա. բայց խաղալու տեղ են կառուցում

20 տարի առաստաղից ու խոնավ պատերից կաթ-կաթ թափվող ջուրը լցրել է Վարդաշենի հանրակացարանների բնակիչների համբերության բաժակը: Նրանք այսօր իրենց ոտքով քաղաքապետարան են գնացել ու պատասխանատուներին տարել հետները՝ հարցնելու՝ այդ հանրակացարանում հնարավո՞ր է ապրել:
Քաղաքային իշխանության պատասխանը մեկն է՝ կարիք շատ կա, փող չկա, դա այն դեպքում, երբ հենց հանրակացարանի բակում է հայլուրի տեսախցիկը ֆիքսել քաղաքապետարանի անպետք ծախսերից մեկը: