Լրահոս
Աշխարհ
12:47
24.09.19
105

Թուրքիան միտումնավոր խորտակում է 12000 տարեկան քաղաքը

Img default alt hy

Թուրքիայի իշխանությունը որոշել է ջրի տակ թողնել Բաթման քաղաքի Հասանկեյֆ շրջանը՝ ջրհոր դարձնելու նպատակով: Հասանկեյֆը 12000 տարվա պատմություն ունի, այն գտնվում է Տիգրիս գետի ափին: Այնտեղ կան հազարավոր քարանձավներ, եկեղեցիներ եւ գերեզմաններ: Թուրքիայի իշխանությունը այդ տարածքի բնակիչներին ժամանակ է տվել մինչեւ այս տարվա հոկտեմբերի 8-ը՝ տեղանքը ազատելու համար: Հասանկեյֆի բնակիչները մի անգամ դիմել են Եւրոպական դատարան՝ իրենց շրջանը որպես մշակութային ժառանգություն ճանաչելու համար, սակայն՝ մերժվել են: 

«Այստեղ կան ասորական, հայկական, քրդական եւ արաբական հետքեր», ասել է պրոֆեսոր Ռիդվան Այհանը, ով ծնվել է այս շրջանի քարանձավներից մեկում: Նա հավելել է, որ «Թուրքիայի իշխանությունը բարբարոս է: Նրանք անգամ մեռածներին չեն հարգում», տեղեկացնում է Guardian-ը: