Լրահոս
Միջազգային
10:11
15.01.22
100

Զելենսկին ու Ալիևը քննարկել են միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը

Img default alt hy

Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները Կիևում երեկ՝ հունվարի 14-ին, կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները, որը կմիացնի Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ՝ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք կշարունակենք համատեղ աշխատել մի շարք հեռանկարների ուղղությամբ։ Դրանց թվում է տրանսպորտային միջանցքի ստեղծումը, ըստ ամենայնի՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին լրագրողներին։

Ադրբեջանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության՝ մասնավորապես էնեգետիկայի, առևտրի և սննդի անվտանգության։