Լրահոս
Հասարակական
22:53
25.09.19
140

«Սանիթեք»-ի աշխատողները դեռ աշխատավարձ չեն ստացել

Երևանի աղբի գարշահոտ խնդիրը լուծված է միայն առաջին հայացքից և միայն սուր քիթ ու աչք չունեցողների համար: Քաղաքապետարանի դիմաց աղբի ակցիաներով հայտնի Սոնա Աղեկյանը պնդում է, որ հիմա, թեև աղբամանները դատարկում են, բայց սանմաքրում քաղաքում չի արվում:
Քաղաքապետարանի աշխատողներին հանգիստ չի տալիս նաև Սանիթեքը, պայմանագրի լուծարումն ընթացքի մեջ է, իսկ ընկերության աշխատողներն իրենց աշխատավարձն են պահանջում: Նրանք նստացույց են սկսել քաղաքային իշխանության շենքի առաջ: