Լրահոս
Իրավական
22:39
26.09.19
98

Քրգործ Վիգեն Սարգսյանի դեմ. ՊՆ նախկին ղեկավարի արձագանքը

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Միացյալ Նահանգներից արձագանքել է իր դեմ բացված քրեական գործին՝ քննչական մարմինների գործողությունները համարել ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր:
Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված գործը վերաբերում է՝ զինծառայողներին բնակարան տալու հերթը խախտելուն: Սարգսյանն ասել է, որ բնակարան ստացածներն էլ, չստացածներն էլ, տեղյակ են, որ գործընթացը եղել է օրենքով ու առաջնահերթությունը տրվել է մարտական ուղի անցած զինծառայողներին: