Լրահոս
Հայաստան
18:20
14.01.22
143

Քննչական մարմինը նոր մանրամասներ է հաղորդում Կոշում կատարված սպանությունից. լուսանկարներ

Img default alt hy

Արագածոտնի մարզի Կոշ գյուղում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը կատարված սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում ՔԿ-ն պարզել է դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու և եղբոր միջև, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը, վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուժածի եղբայրը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով։