Լրահոս
Հայաստան
17:00
15.01.22
3 036

Քերոբյանը մաթեմատիկայի մրցույթում 175 տեղից զբաղեցրել է 163-րդը

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը տեղեկացնում է, որ գտել է միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի մասնակից Վահան Քերոբյանի գրանցած արդյունքները, որոնք տպավորիչ չեն։

«Գտել եմ միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, որտեղ մեր Քերոբյան-Պերելմանը... այսպես ասած չի փայլում։

175 հայ մասնակիցներից այդ տղան արդյունավետության ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 163-րդ տեղը։

Լուծված խնդիրների քանակով՝ 171-րդ տեղ, 3 լուծված խնդիր։ Համեմատության համար առաջին տեղը զբաղեցրել է Վահե Փոլադյանը՝ 34 խնդիր։

Բացարձակ մեծությամբ՝ 339։ Համեմատության համար առաջին տեղն է զբաղեցրել Ներսես Սրապիոնյանը՝ 511։

Տոկոսով՝ 17,96%։ Համեմատության համար առաջին տեղը զբաղեցնում է Արթուր Բարխուդարյանը՝ 93,45%։
Եթե այդպես է, կարող էիք այս տղաներին հրավիրել վարչապետի կամ էկոնոմիկայի նախարարի պաշտոնների»,- գրել է Ադիբեկյանը։

Նա այս գրառումն արել է Վահան Քերոբյանի հրապարակումից հետո, որին կից նա նաև լուսանկար էր հրապարակել։