Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:08
11.10.19
90

Փաշինյանը հիշեցնում է Ալիևին պատմությունը

Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին Հայաստանի վարչապետը կոշտ պատասխանել է Ադրբեջանի նախագահին՝ նրա ելույթը անվանելով հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Ադրբեջանի նախագահը ասել էր, թե Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը: Նախկին իշխանությունը Երևանի կենտրոնում կանգնեցրել է Գարեգին Նժդեհի արձանը, և այն կանգուն է մինչև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, կարևոր հանդիպման մթնոլորտը լարելու համար: Ոչ պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ այս միջադեպից հետո՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մոտ երկու ժամ առանձանզրույց են ունեցել: