Լրահոս
Հայաստան
12:22
15.01.22
80

Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել

Img default alt hy

Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։

Դանիլյանցը մասնակցում էր IceLab International մրցաշարին, որտեղ էլ գրավել է 2-րդ հորիզոնականը։

Գեղասահորդ Դանիլյանցը 14 տարեկան է։ 2021թ․ ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ նա հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո: