Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
19.01.22
135

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Հրապարակ»

Արցախի մեր հայրենակիցները զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։

«168 Ժամ»

Մարտի 1-ի գործով վերջին տարիներին իրենց օգտին վճիռներ են ստացել Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Մուշեղ Սաղաթելյանը, և, իհարկե, Նիկոլ Փաշինյանը. այսօրվա վճիռը, փաստորեն, երկրորդն է վերջին ամիսների ընթացքում: Հարց է առաջանում՝ ՄԻԵԴ-ն այս հայցերը բավարարել է, որովհետև դիմող կողմերն արդարացի ու հիմնավորված, իրավաբանորեն անթերի պահանջնե՞ր են ներկայացրել, թե՞ որովհետև պաշտպանվող կողմը նույն դիմող կողմն էր:

«Հրապարակ»

2019թ. օգոստոսին համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Ստեփանակերտում արտասանած իր ելույթում Փաշինյանը խոստացավ 2050թ. Հայաստանի բնակչությունը հասցնել 5 միլիոնի: Այդ խոստումը կարող է շատ ավելի արագ իրագործվել, եթե Հայաստանը ներկա պայմաններով գնա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման:

«Հրապարակ»

Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա հունվարի վերջին, որի ժամանակ կներկայացնի բանակցությունների ընթացքում մշակված եւ ստորագրման պատրաստ փաստաթղթերը, որոնք թեեւ չեն ստորագրվել, սակայն մինչ օրս չեն էլ հրապարակվել։

«Հրապարակ»

ՀՀ վարչապետի 2022թ․ հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեն մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու եւս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից:

 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ: