Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:13
18.10.19
67

ԼՂ հիմնահարց. Մամեդյարովը հիասթափվել է, Երեվանը հիշեցնում է

Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «Իզվեստիա»-ին ասել է, թե հիասթափված է Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից: Նաև նեղսրտել, որ բանակցությունների հիմք փաստաթուղթ չկա: Որպես լավ տարբերակ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը ավելի վաղ հենց իրենց կողմից մերժված Կազանյան փաստաթուղթն է առաջարկել: