Լրահոս
Հայաստան
17:58
17.01.22
160

Կորոնավիրուսի դեմ սահմանափակումները խոցում են միջին տարիքի մարդկանց. Արա Զոհրաբյան

Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ։

«Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածման սկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց։

«Այն գործիքակազմը, որը կիրառում են իշխանությունները, տարեցներին չի էլ հասնում, խոցում է միջին տարիքի մարդկանց, այսինքն՝ աշխատող մարդկանց: Իշխանությունների ուժը պատում է աշխատող մարդկանց վրա՝ պահանջելով կամ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ, այլ գործիքակազմ չունեն» ,- ակցիայի ժամանակ հայտարարեց Արա Զոհրաբյանը։