Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:52
13.10.19
109

Խաղաղություն բառը ադրբեջաներեն չի թարգմանվում

Այս շաբաթ Թուրքմենստանում վարչապետ Փաշինյանը ճաշի սեղանի շուրջ 1,5 ժամ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, պատմության դասեր տվել Իլհամ Ալիեւին: Կոչ արել՝ չվիրավորել հայ ժողովրդին և ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Առաջնորդների հավաքի ժամանակ Ալիևն ասել էր, թե Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը՝ նկատի ունենալով Երևանի կենտրոնում կանգնեցված Գարեգին Նժդեհի արձանը: Փաշինյանի՝ Ալիևի մասին նախկինում արած այն որակումները, թե նա կիրթ մարդ է, ըստ էության ունեցել էին նույն արձագանքը, ինչ այս անգամվա՝ չափազանց կոշտ պատասխանը: Հավանաբար որովհետև խաղաղություն բառը ադրբեջաներեն չի թարգմանվում: Միայն անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 90 անգամ` 700 կրակոցով: Մեր առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական խնդիրը: