Լրահոս
Աշխարհ
22:42
26.09.19
99

Խաղաղությանը հավատացող նախագահը. մահացել է Ժակ Շիրակը

Մահացել է Ժակ Շիրակը՝ ֆրանսիացիների ամենասիրելի առաջնորդներից մեկը: Նա նախագահել է 12 տարի: Իսկ ընդհանուր առմամբ, 35 տարի է անցկացրել պետական- քաղաքական բուրգի գագաթին:
Շիրակի օրոք՝ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով աշխարհի առաջին երկիրը, որը օրենքի ուժով է դատապարտում Մեծ եղեռնը: Նա Թուրքիայի՝ եվրա-անդամակցության կարեւոր նախապայման էր համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Մինչեւ Շիրակի պետական այցը Հայաստան, Ֆրանսիայի ոչ մի նախագահ չէր եղել մեր երկրում: 2006-ին, նրա այցի բարձրակետը դարձավ Շառլ Ազնավուրի եւ ֆրանսիացի այլ աստղերի համերգը Հանրապետության հրապարակում: