Լրահոս
Հայաստան
19:33
15.01.22
90

Ջահել թուրքերը «նամազ չեն անում». Թուրքիան հասցնում է ինքնասպանության

 

Թուրքիայում նամազ լսել չցանկացող և կենցաղային պայմաններից բողոքող երիտասարդի ինքնասպանությունից հետո բողոքի հզոր ալիք է բարձրացել: 50 մարդ բերման է ենթարկվել: Էնես Կարան Ստամբուլի բժշկական համալսարանի ուսանող էր:

Վերջին մեկ ամսում սոցիալական ցանցերում նա անընդհատ բողոքում էր, թե հանրակացարանի հարևանները կրոնական ճնշումների են ենթարկում իրեն: Փողոց դուրս եկած մարդիկ վստահ են՝ Կարային հասցրել են ինքնասպանության: