Լրահոս
Հայաստան
10:50
17.01.22
410

Հայաստանի իշխանությունները գաղտագողի, մեր ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում․ Մանուկյան

Img default alt hy

Ազգային ժողովի տարեսկզբյան առաջին նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը նախապես է պլանավորած եղել․

«Պատահական չէ, որ Ռուբինյանի Մոսկվա գնալու այցը բարձրացրինք, որովհետև հերթական անգամ փաստվում է՝ Հայաստանի իշխանությունները գաղտագողի, մեր ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում։

Այս դեպքում ևս, էստեղ և Հակոբ Արշակյանը և Ռուբինյանը ասացին, որ Չավուշօղլուն առաջարկեց, մենք էլ արձագանքեցինք։

Ոչ։ Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում բյուջեի քննարկման ժամանակ Չավուշօղլուն ասել է․
 
«Մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով»։

Իրար հետ համաձայեցված են եղել։ Եթե Թուրքիայի հայտարարությունից հետո են մերոնք որոշել բանագնաց նշանակել, բա ո՞նց եղավ, որ նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուբեն Ռուբինյանն է բանագնացը։ Ամբողջ այս գործընթացում թուրքերը եղել են թելադրողը։

Փաստաթուղթ չկա Ռուբինյանի նշանակման հետ կապված, որովհետև գործընթացը փնթի է կատարվում, փնթի, մինչև վերջ։ 

Մոսկվայում Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս, մերոնք՝ չէ։ Հիմա ԱԳՆ կայքում գրված է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։

Բա որ հանկարծ ընդդիմադիր գործիչներից Աշոտյանը ֆեյսբուքում չգրեր, որ դուք հո անխե՞լք չեք, անգլերեն, ռուսերեն, հայերեն տեքստերը տարբեր են»։