-
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26 -
Միջազգային
Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի
23:4212.06.26 -
Միջազգային
Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո
23:3612.06.26 -
Հասարակական
Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
23:2112.06.26 -
Քաղաքական
Պուտինի շնորհավորել կամ չշնորհավորելը Փաշինյանին ոչ մի նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան
22:5612.06.26 -
Միջազգային
Նոր բնակավայրեր են գրավել ռուսներն Ուկրաինայում. հարյուրավոր դրոններ՝ Ռուսաստանի դեմ
22:5012.06.26 -
Միջազգային
Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ
22:4512.06.26 -
Իրավական
Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել
22:2512.06.26 -
Հայաստան
«Ինձ չպետք է ասեն՝ ինչ խոսամ». Գոհար Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտոնից
22:1612.06.26 -
Հասարակական
Տեղատարափ անձրևների արդյունքում Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք․ Սուրենյան
21:5912.06.26 -
Հասարակական
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է
21:4512.06.26 -
Քաղաքական
Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն․ Ռոբերտ Քոչարյան
21:1212.06.26 -
Քաղաքական
Ձեր նամուսին ա թքում, ժողովո՛ւրդ. ԿԸՀ-ն կքննարկի որոշ տեղամասերում վերաքվեարկության հարցը
21:0212.06.26 -
Իրավական
Դատի տալ ԿԸՀ-ին՝ «ապօրինի որոշման» համար. փաստաբանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին
20:5412.06.26 -
Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիք, News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին
20:1512.06.26 -
Քաղաքական
Խունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
20:0012.06.26 -
Քաղաքական
ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները․ Գոհար Մելոյան
19:4612.06.26 -
Իրավական
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց․ դատախազության բողոքը մերժվեց․ «Ա1+»
19:4212.06.26 -
Քաղաքական
Տապալված ընտրություններ, որտեղ պարտվեց հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյանի գնահատականները
19:3012.06.26 -
Հասարակական
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան
19:2012.06.26 -
Տնտեսական
Բերքի վրա նստած լաց է լինում գյուղացին. ռուսական արգելքն ու եվրոպական երազը
18:5712.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալ
18:3612.06.26 -
Քաղաքական
Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին
18:1512.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. քաղաքագետ
18:0012.06.26 -
Հասարակական
Փլուզված կամուրջը հնարավոր չէ՞ նորոգել. միակողմանի երթևեկություն՝ Երևան-Սևան ճանապարհի հատվածում
17:4912.06.26 -
Հասարակական
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերը
17:4612.06.26 -
Հասարակական
Սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին. ի՞նչ են գտել Արեգնազ Մանուկյանի տանը քննիչները
17:1912.06.26 -
Հասարակական
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու
17:1412.06.26 -
Հասարակական
Փողոցները հեղեղվելու են մարդկանցով. «ձայների գողությունից» հետո քայլեր է սկսում Գագիկ Ծառուկյանը
17:0612.06.26 -
Հասարակական
Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»
16:4812.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետը ընդունել է Գերմանիայի եկեղեցական բարեգործական կառույցների ներկայացուցիչներին
16:3112.06.26 -
Հասարակական
Խայտառակ խախտումներ, ռեպրեսիա. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը
16:1512.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Խուժանություն, ձայների գողություն, ապօրինի ակտ. բողոքի ակցիա՝ ԿԸՀ-ի մոտ
15:3012.06.26 -
Հասարակական
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:2312.06.26 -
Հասարակական
Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան
14:5412.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան
14:1612.06.26 -
Հասարակական
Արմավիրում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
13:2212.06.26 -
Հասարակական
Դավթաշենում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով «Mercedes G»-ում. «Յաշիկը» դարձել է ոչ շահագործելի
12:4512.06.26 -
Հասարակական
Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն տեղեկությունների տարածումից․ Արցախի տեղեկատվական շտաբ
12:2112.06.26 -
Քաղաքական
Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի․ այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու․ Վարդանյան
11:3912.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ)
11:0712.06.26 -
Հասարակական
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
10:4012.06.26 -
Մամուլի տեսություն
Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
10:0012.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»
09:3812.06.26 -
Միջազգային
Իտալիայի խորհրդարանն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը թույլատրող բանաձև
23:5611.06.26 -
Քաղաքական
Բաքուն մտահոգված է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործման անհնարինությամբ
23:3011.06.26 -
Միջազգային
Ֆրանսիան առաջարկում է ուժեղացնել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կալլասի դերը․ Reuters
22:1911.06.26 -
Հայաստան
Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
22:1311.06.26 -
Միջազգային
Սլովենիայի ԱԳՆ-ն չեղարկել է Նեթանյահուի և երկու նախարարների երկիր մուտքի արգելքը
22:0911.06.26 -
Քաղաքական
Ստոյկա կտար Գագիկ Ծառուկյանը. Փաշինյանը բացահայտ սպառնում է ընդդիմադիրներին ու դատավորներին
21:3911.06.26 -
Միջազգային
Իրանը պահպանել է հակամարտության սկզբից ի վեր ունեցած հրթիռների պաշարների մոտ 20 տոկոսը․ Թրամփ
21:3011.06.26 -
Քաղաքական
Ոչ մի քայլ հետ. Գյումրին վճռական է արձագանքում Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ սպառնալիքին
21:1511.06.26 -
Քաղաքական
Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ են վավեր ճանաչվում. ձայների վերահաշվարկը շարունակվում է
20:4911.06.26 -
Իրավական
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
19:4811.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ծիրանն ուղարկում է Փարիզ, վարդերը՝ Նիդերլանդներ. տնտեսական կոլապսի վտանգ կա
19:4511.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ վերջին հարվածների համար 250 մլն դոլարի զինամթերք է ծախսել․ Թրամփ
19:2611.06.26 -
Հասարակական
Կարելի է ավերել տաճարները, բայց հնարավոր չէ արմատախիլ անել հավատքը. Հայր Ռուբեն
19:1511.06.26 -
Քաղաքական
Անգամ ռեպրեսիվ մեթոդներով Փաշինյանը չկարողացավ ստանալ հասարակության կեսի աջակցությունը. Ղարհամանյան
18:5511.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սարսափած են գյուղում. ինչպե՞ս է թմրանյութ հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում
18:3011.06.26 -
Հասարակական
Աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել ավտոբուսին․ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց
18:2611.06.26 -
Քաղաքական
Հայաստան-ՀԱՊԿ գործընթացները տեղի են ունենում միանգամայն համաձայնեցված. Հակոբ Բադալյան
18:0011.06.26 -
Քաղաքական
Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար. Նարեկ Կարապետյան
17:4511.06.26 -
Հասարակական
Խոսում է, բայց իր ծնողներին չի ճանաչում. մանրամասներ՝ երեխային թմրանյութ տալու դեպքից
17:3011.06.26 -
Իրավական
Հայկի օրինական զենքն այս գործի հետ ի՞նչ կապ ունի․ դատարանում իրավիճակը լարվեց
17:1611.06.26 -
Հասարակական
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:0411.06.26 -
Միջազգային
Հարձակում՝ Կրասնոդարի վրա, ռիսկեր՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում. թեժ է ռուս-ուկրաինական ճակատում
17:0011.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից․ Տաթևիկ Հայրապետյան
16:5411.06.26 -
Իրավական
Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե․ Արեգա Հովսեփյան
16:4811.06.26 -
Հասարակական
Այս ստի հեղեղի դեմ առաջինը դուք եք կանգնած. Բագրատ Սրբազանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին
16:2711.06.26 -
Հասարակական
Սա ևս մեկ քայլ առաջ է այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար, սա շարունակական պայքար է. Բագրատ Սրբազան
16:2111.06.26
Դեպի աղետ տանող ճանապարհը
2018 թ-ին հանուն փոփոխությունների երկրի բոլոր ճանապարհները փակած հասարակությունը, ըստ ամենայնի, առաջիկայում խնդիր է ունենալու փակել թերևս ամենակարևոր՝ դեպի աղետ տանող ճանապարհը։ Ամեն ինչ տանում է դրան։ Ցավալիորեն օր օրի այն ավելի լայն ու անխոհեմ կերպով բաց է դառնում՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ներսից՝ դուրս, դրսից՝ ներս։
Ինչպես փակել ճանապարհը
Իշխանությունը կարող է բերել իր հաջողության 100 և նույնիսկ 1000 փաստ. սա նորմալ է՝ հանրությանը դրական ուղերձներ հղելու առումով։ Կարող է նույնիսկ ինքը հավատալ դրանց։ Իշխանության դեմ աշխատողները կարող են իրենց հերթին բերել 100 կամ 1000 հակափաստարկ. դա նույնպես ընթացիկ, բնական պրոցես է։ Եվ, մեծ հաշվով, դժվար է ընթացիկ կյանքում որոշել՝ ով է ավելի ճիշտ, ով՝ սխալ։ Դրանք ընդամենը հարցեր են, տեսակետներ են։
Փոխարենը՝ կա մի փոքր, բայց ամենակարևոր հարցերի խումբ, որտեղ սխալը աննորմալ թանկ գին ունի կամ կարող է ունենալ պետության համար։ Իսկ երբ հանրության գիտակից հատվածում ուժգնանում է կասկածը՝ արդյո՞ք սխալներն արվում են չիմացությամբ, թե միտումնավոր, ապա դեպի աղետ ճանապարհը դառնում է ահագնացող հարթ, լուսավոր։
Հինգ հարց, որ կարող է բերել աղետի
- Հնարավոր խոշոր վրիպումներն անվտանգության համակարգում. արդյո՞ք մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատերազմի վտանգը կանխելու համար։ Ամե՞ն ինչ ենք անում սառը և հաշվարկված, թե՞ ասուլիսից ասուլիս՝ փոխում ենք շեշտադրումները։
- Հնարավոր խոշոր սխալներն արտաքին քաղաքական վեկտորում. արդյո՞ք մենք բացառում ենք հակառուսական թակարդում հայտնվելը։ Բավարար պարզ և բավարար հստակ ձևակերպվա՞ծ է մեր դիրքորոշումը՝ ՌԴ-ում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում՝ Հայաստանը չի փոխելու իր անվտանգության համակարգը և չի հայտնվելու հակառուսական կոալիցիաների տրամադրությունների տիրույթում։
- Հնարավոր խոշոր սխալները տնտեսության մեջ. արդյո՞ք հաշվարկված է, որ այսօրվա գործելաոճը և առաջարկվող որոշ օրինագծեր չեն բերելու տնտեսությանն էական ռիսկեր, այդ թվում՝ կապիտալի անվերահսկելի արտահոսքով, անշարժ գույքի շուկայի փլուզումով, ներդրումների իսպառ բացակայությամբ։
- Հնարավոր խոշոր սխալը իրավական նիհիլիզմի դրսևորումներով. արդյո՞ք բոլորին բանտերով սպառնալը չի բերելու երկրում անվերահսկելի ռեպրեսիվ մեքենայի գործարկմանը, որից պետությունները դուրս են գալիս միայն թանկ գին վճարելով։
- Հնարավոր խոշոր սխալը՝ ժամանակի վատնման առումով. արդյո՞ք չկա տպավորություն, որ մենք կորցնում ենք շատ թանկ ժամանակ՝ երկրի խորքային մոդեռնիզացիայի և էական բարեփոխումների համար։ Պատկերացումների պարզունակությամբ, բանտային մոլուցքով և պլեբսի ականջին հաճելի օրակարգով չե՞նք տապալում կարևորը՝ երկրի խելամիտ առաջընթացը։ Չե՞նք կորցնում մեր՝ առանց այն էլ սակավ մրցակցային առավելությունները։
Այս կետերից յուրաքանչյուրը կարող է տանել բարդ խնդրի։ Իսկ դրանցից միաժամանակ մի քանիսի առկայությունը՝ ուղղակի մեծ աղետի։ Այսօր միտումնավոր չեմ բացում այս կետերը, չեմ մանրամասնում դրանք՝ թողնելով առաջիկային, բայց դա անպայման արվելու է։
Խնդիրը բարդանում է նաև իշխանությունների բացառիկ տեսակով։ Իրականում «իշխանություններ» ձևակերպումը պետք է օգտագործել եզակի թվով. մենք գործ ունենք մեկ հոգու իշխանության հետ, և որպես դրա առաջին հետևանք՝ այն բացառիկ փակ իշխանություն է, որպես երկրորդ հետևանք՝ այն բացառիկ անկանխատեսելի իշխանություն է։ Մենք սա պետք է ընդունենք որպես փաստ ու մեր հաշվարկներն անենք՝ այս փաստն ի գիտություն ընդունելով։ Ի դեպ, միտումները՝ է՛լ ավելի միակամ, է՛լ ավելի փակ և է՛լ ավելի անկանխատեսելի իշխանությունն է։ Լայվը կամ ասուլիսը դարձել է պատուհաս երկրի գլխին, երբ ոչ միայն հանրությունն է հանպատրաստից լսում կարևոր ձևակերպումները, այլև իշխանությունը՝ իր ողջ կազմով՝ ամենայուրայիններից մինչև ուժայիններ, որպես թարմ լուրերի թողարկում են դա ընկալում։
Ի՞նչ պետք է հակակշռենք այս իրականությանը։ Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ հասկանում են վերը նշված կետերի կարևորությունը, կենսական ռիսկերը։ Հայաստանում հազարավոր մարդիկ պատրաստ են սրճարաններից և խոհանոցներից դուրս սրա մասին բարձրաձայնել, և թերևս առնվազն հարյուր հոգի այս պահին կարող է տարբեր ֆորմատներով, մասնագիտորեն, բացել այս կետերը և համբերատար ու մատչելի նկարագրել ռիսկերը։ Եվ առաջարկել լուծումներ։ Առաջարկել ելքեր։ Ուղղակի պետք է դադարեցնել՝ սևեռվել մանր հարցերի վրա, պետք է կարևորը տարբերել անկարևորից։ Պետք է օգնել հասարակությանը՝ դուրս գալ մանիպուլյատիվ լրահոսի խեղդող օվկիանոսից։ Պետք է ձևավորել հիմնական հարցերի դոմինանտ հոսանքը։ Սա իսկապես շատ լուրջ ռեսուրս է, որպեսզի որոշ ժամանակ հետո հասնել ռիսկերի հանրային լայն ընկալմանը, և հասնել հանրային նոր պահանջների լայն ձևակերպմանը. գործ՝ դատարկախոսության դիմաց, արդյունք՝ անցյալը վատաբանելու փոխարեն, կանխատեսելիություն՝ անակնկալ աղետների փոխարեն։
Այս մթնոլորտը ստանալուց հետո, քաղաքական լուծումները դառնալու են տեխնիկական խնդիր։ Դեպի այս մթնոլորտ տանող ճանապարհին և հետո այդ մթնոլորտում շատ կարևոր է իշխանության մեջ գտնվող գիտակից անհատների և շրջանակների հետ կապը՝ կլինի բանավեճ, թե համակարծիքություն, էական չէ։ Էականն այն է, որ իշխանության ներսի շրջանակների հետ ձևավորվի ընդհանուր օրակարգ։ Սա պետության շահն է պահանջում, սա առողջ բանականությունն է պահանջում։ Իսկ իշխանության այն շրջանակները և անհատները, որոնք համառորեն կմնան 2018-ի մայիսի «խելքին», ուղղակի կդառնան իշխանություն՝ իրենք իրենց համար, և նոր սոլիդ իշխանության տեխնիկական լուծումների փուլում մեկընդմիշտ մոռացության կմատնվեն։
Որքանով ես տեղյակ եմ (որոշին՝ մասնակից), իրարից անկախ՝ այսօր բարձր գրագիտություն և մեծ փորձ ունեցող տարբեր անձիք և շրջանակներ քննարկումների և երկրի մոդեռնիզացիայի ծրագրերի մշակման աշխատանքներով են զբաղված։ Բնականաբար, դրանք չեն կարող մնալ աշխատասենյակներում, և մի պահից դառնալու են հանրային սեփականություն․ բացվելու են մասնագիտական, փորձագիտական, քաղաքական, հանրային շրջանակների և, իհարկե, հասարակության առաջ։ Սա պետք է արագացնել, որովհետև կա մի գործոն, որը ճնշում է զուսպ լավատեսությունը. դա ժամանակի գործոնն է։ Կհասցնե՞նք, թե այսօրվա մթնոլորտը, ռեպրեսիվ մեքենան, տոքսիկ խմբերի ուժեղացող ազդեցությունը և իհարկե, իշխանության պատկերացումերի պարզունակությունը և անկանխատեսելիությունը կգտնվեն ավելի ուժեղ և ճանապարհ կբացեն դեպի աղետ։ Չգիտեմ։ Բայց մի բան հստակ է. այսօր դարձյալ լուծումը ճանապարհ փակելն է. դեպի աղետ տանող ճանապարհը։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
-
18:19
13.06.26
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
Կարդալ ավելին
-
18:06
13.06.26
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
Կարդալ ավելին
-
17:52
13.06.26
Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ
Կարդալ ավելին
-
16:15
13.06.26
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
Կարդալ ավելին