Լրահոս
Հայաստան
10:43
15.01.22
112

CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանից բացատրություն և ներողություն պահանջել

Img default alt hy

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։ 

Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը տեղյակ չի եղել Վալերի Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին, սակայն, իմանալու դեպքում ակնհայտ է, որ թույլ չէր տա նրան լքել Լեռնային Ղարաբաղը։

CCAF-ը, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանից բացատրություն և ներողություն պահանջել նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին այսպիսի ահաբեկող հայտարարության վերաբերյալ, և, դրանք չստանալու դեպքում, ետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին։

Վալերի Պեկրեսը ընդգծել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն վախեցնում, սակայն ցնցված է սպառնալիքների վերաբերյալ ֆրանսիական կառավարության լռությունից։ 

Պեկրեսը նշել է, որ կցանկանար, որպեսզի ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես պատասխաներ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին օտարերկրյա պետության նախագահի կողմից հնչեցված այսպիսի սպառնալիքին։ 

Պեկրեսը Հայաստան և Արցախ էր այցելել 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը։