Լրահոս
Հայաստան
11:17
15.01.22
123

Այրվել է մոտ 600 հակ անասնակեր․ հրդեհ՝ Կոտայքի մարզում

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 14-ին, ժամը 13:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի սկզբնամասում՝ ֆերմայի տարածքում, այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։