Լրահոս
Միջազգային
10:32
15.01.22
508

Արգենտինայում լրագրողը շոգից կորցրել է գիտակցությունն ուղիղ եթերում

Img default alt hy

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում «Channel 9» հեռուստաալիքի թղթակից Կառլոս Ֆերերան ուղիղ եթերում կորցրել է գիտակցությունը։ Ստուդիայում գտնվող հաղորդավարը հայտնել է, որ աշխատակիցը ստիպված է եղել աշխատել սաստիկ շոգի պայմաններում։ 

Թղթակիցը գտնվել է օպերային թատրոնի մոտ։ Նա պատմել է ՊՇՌ թեստավորման նոր կետի մասին։ Երբ հեռարձակումը մոտեցել է ավարտին, նա վայր է ընկել։

Արգենտինայում հունվարի 12-ին ջերմաստիճանը հասել է +45°-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել երկրի համար։