Լրահոս
Արցախ
12:47
15.01.22
321

Ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի քաղաքացին դեռ չի վերադարձվել

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 14-ին, ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի, «NEWS.am»-ին է հայտնել Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

«Բանակցություններ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ, պայմանավորվածություն կա, որ այսօր կվերադարձնեն քաղաքացուն»,- ասել է նա:

Բերձորի քաղաքապետը նշել է, որ քաղաքացին պատերազմից առաջ բնակվել է Ղազարապատ գյուղում, որն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: