Լրահոս
Հայաստան
16:47
14.01.22
136

27–ամյա վարորդը ГАЗель բեռնատարով 150 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Խաչատրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» մոտ, Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և մոտ 150 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: