Լրահոս
Հայաստան
10:14
17.01.22
670

18-ամյա տղան վթարից 3 ամիս անց մահացել է

Img default alt hy

Գյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց մահացել է  տուժածներից 18-ամյա տղան, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանը։

«Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կատարվում է քննություն: