Լրահոս
Հայաստան
21:53
16.01.22
3 308

10-րդ զավակին անվանակոչել են Մոնթե

Img default alt hy

39 -ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին, հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։

Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի:


Երեխային Մոնթե է անվանել՝ ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի:

Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով: 

Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է , որ սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է:

Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից: