Լրահոս
Իրավական
21:43
13.10.19
122

Ու՞մ և ինչի՞ համար է պետք Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննելը

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը շարունակում է աշխատել հույժ գաղտնի պայմաններում, ըստ օդում կախված լուրերի, հանձանաժողովը, որ ղեկավարում է Մարտի մեկի փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, փորձում է մասնավոր զրույցներում հավաքել այնպիսի փաստեր, որոնք կհաստատեն ապրիլյան քառօրյայից հետո նաև ընդդիմադիր մեդիայի միջոցով լայն շրջանառության մեջ դրված ռազմական միֆերը: Դրանք հայտնի են բոլորին:

Մեր համաքաղաքացիներից շատերը հարցին ճի՞շտ է, որ զինվորները փամփուշտ չեն ունեցել ու որ գլխավոր շտաբի պետը բիլիարդ է խաղացել՝ առանց մտածելու՝ այո կասեն՝ նույնիսկ չիմանալով, որ առնվազն Յուրի Խաչատուրովին վերագրվող այդ արարքը հենց այս շաբաթ հերքվել է: Խաչատուրովը մարտական գործողությունները սկսվելուց 20-25 րոպո հետո հրամանատարական կետում է եղել: Ու՞մ և ինչի՞ համար է պետք Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննելը և քանի՞ ռազմական միֆ կջախջախվի՝ անհերքելի փաստերի հանդիպելով: