Լրահոս
Իրավական
21:17
13.10.19
152

Որքա՞ն ջուր կհավաքի դատական խմորը

1.5 տարի անցավ այն իրադարձություններից, որ Հայաստանի նոր իշխանությունը կոչում է ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, իսկ Հայաստանի նոր ընդդիմությունը՝ իշխանափոխություն, որից հետո հները կոչվեցին սև, հասարակությունը բաժանվեց մերոնքի ու ձերոնքի: Սա նաև քրեական գործերով ու դատական պատմություններով գերբեռնված 1.5 տարի էր: Եվ դրանց մեջ գործ համար մեկը հարուցված է միանգամից 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, այդ թվում՝ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահի:

Փորձագետներն արձանագրում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործը դարձել է ինդիկատոր ներքին ու արտաքին քաղաքականության բազմաթիվ խնդիրների համար, ավելի է սրել՝ հանրության ներքին թշնամանքը: Դեռ հայտնի չէ, թե որքան ջուր կհավաքի դատական խմորը: Գործն այնքան ծավալուն է, որ եթե անգամ կողմերը այս պահից սկսած որևէ միջնորդություն չներկայացնեն, միայն բուն քննությունը կարող է ձգվել 5 տարուց ավելի: Որպեսզի սև ու սպիտակ բաժանումներ տեսած մեր հանրությունը այդքան երկար ստիպված չլինի հետևել դատական շոուին, այս շաբաթ քաղաքական ու հասարակական գործիչների, արվեստագետների, մարզիկների մի մեծ խումբ որոշեց ստորագրահավաք սկսել՝ կոնսոլիդացիայի կոչով: