Լրահոս
Աշխարհ
23:04
10.10.19
79

Թուրքական բանակն արդեն Սիրիայի հյուսիսում է

Սիրիայում նորից պատերազմ է: Երկրի հյուսիսը երեկվանից հրթիռակոծում է թուրքական զինուժը: Այս պահին ճշտվում են վերջին տեղեկությունները՝ զոհերի, վիրավորների մասին: Սիրիայի հյուսիսում ապրում է մոտ 3000 հայ. բարեբախտաբար այս պահին որևէ զոհի կամ տուժածի մասին տեղեկություններ չկան: Այդ մասին հայտնել է Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը: Այստեղ աշխատում են արտակարգ ռեժիմով՝ ամեն րոպե կապի մեջ են Հալեպում Հայաստանի հյուպատոսարանի հետ: