Լրահոս
Հայաստան
16:45
22.03.22
128

Տավուշի մարզում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է

Img default alt hy

Տավուշի մարզում COVID-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Մարտի 21-ի դրությամբ Տավուշի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է՝

  • 1-ին դեղաչափ - 34691 հոգի.
  • 2-րդ դեղաչափ - 30603 հոգի.
  • 3-րդ դեղաչափ - 790 հոգի:

Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ: