Լրահոս
Աշխարհ
21:08
18.10.19
71

Սիրիա. պայմանավորվածություն՝ թուրքական ձեվով

Սիրիայի հյուսիսում ժամանակավոր հրադադար է: Թուրքիան համաձայնել է 5 օրով դադարեցնել կրակը մինչև քրդական ուժերը դուրս գան այդ տարածքից։ Այս մասին հայտարարել է Միացյալ նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Սակայն, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահեցրել է, որ սա զինադադար չէ, այլ ռազմական գործողությունների ժամանակավոր կասեցում, մինչև, իր ձևակերպմամբ ահաբեկիչները ամբողջությամբ լքեն այդ գոտին։