Լրահոս
Հասարակական
22:53
20.10.19
184

Շաբաթվա հեշթեգեր

Հայաստանյան լրատվական աղմուկը շաբաթվա ընթացքում խլացնում էր Արցախյան հարցի վերաբերյալ հնչած վերջին հայտարարությունները: Այս շաբաթ Երևան-Ստեփանակերտ-Բաքու տրանզիտով անցավ միջնորդ եռյակը: Արցախում՝ ռուսաստանցի համանախագահ Պոպովը արձագանքեց Ալիևի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» հայտարարությանը: Նա նկատեց, որ Սերգեյ Լավրովը մեկ անգամ արդեն ասել է, որ նման ձևակերպումները խոչընդոտում են Արցախի հարցը բանակցությունների ճանապարհով լուծելուն: Ռուսաստանի արտգործ նախարարը այդպիսի դիտարկում արել էր՝ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից հետո: Բանակցությունների սեղան Ստեփանակերտի վերադառնալու անհնարինության մասին այս շաբաթ սկանդալային մի հայտարարություն արեց Վիտալի Բալասանյանը: Նրա ասուլիսից հետո՝ վարչապետ Փաշինյանը աշխատանքից հեռացրեց՝ Հայաստանի բոլոր ղեկավարների թիկունքը պահած անվտանգության ծառայողին, որը, ըստ մամուլի, կարող էր Փաշինյան- Ալիեւ վերելակային հանդիպումից ինչ-որ տեղեկություն հասցրած լինել Ստեփանակերտ: