Լրահոս
Հասարակական
22:53
10.10.19
88

Սևազգեստ մայրերը նորից կառավարություն են եկել

Ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերը կառավարությունից պահանջում են զոհված և վիրավոր զինծառայողներին աջակցություն տրամադրել այն չափորոշիչներով, որոնք սահմանվեցին մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելիս: Խոսքը 30 միլիոն դրամի մասին է, որը մարտի մեկի զոհերի հարազատները միանվագ ստանում են պետությունից: «Եթե փողոցային կռվի համար կառավարությունը կարողացավ հարց լուծել, թող լուծեն նաև սևազգեստ մայրերի հարցը»,- հայտարարել է Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Սևազգեստ մայրերին ակցիայի ժամանակ ծախված լինելու մեջ է մեղադրել մի կինը, որը ներկայացել է որպես Նոր Հայաստանի լիարժեք քաղաքացի: