Լրահոս
Հասարակական
21:04
18.10.19
62

ՍԴ նախագահի դեմ՝ բոլո՞ր միջոցներով. ազգային ժողովի արձագանքը

Թովմասյանի ընտանիքի հետ տեղի ունեցողը լրիվ նորմալ երևույթ է միայն իմքայլականների համար: Խորհրդարանական մյուս խմբակցությունները Սահմանադրական դատարանի նախագահին հեռանալ ստիպելու իշխանության նոր մոտեցումը՝ անընդունելի են համարում: Ինչպես գիտեք Սահմանադրական դատարանը հրապարակել է այն հիմքերը, որոնցով հրաժարվեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ խորհրդարանի դիմումը: Իմքայլականները շարունակում են պնդել, որ Թովմասյանին բարձր դատարանում չտեսնելու համար իրենք բազմաթիվ պահուստային տարբերակներ ունեն: Արդյոք Թովմասյանի հարազատներին ԱԱԾ կանչելը այդ տարբերակներից է: