Լրահոս
Իրավական
16:23
18.10.19
70

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը:

«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ »,- ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրության մեջ: