Լրահոս
Իրավական
22:51
20.10.19
79

Սահմանադրական դատարանը՝ պաշարման մեջ

Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու իշխանությունների քայլերը դառնում են անկառավարելի: Գրոհը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ այս շաբաթ աննախադեպ ընթացք ստացավ: Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու խորհրդարանի դիմումը բարձր դատարանում վարույթ չընդունվելուց հետո, Հրայր Թովմասյանի դեմ հինգշաբթի քրեական գործ հարուցվեց՝ Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը յուրացնելու կասկածանքով: Նույն օրը ԱԱԾ քննիչները հայտնվեցին Թովամսյանի հայրական տան տանիքում: ԱԱԾ հարցաքննության հրավիրվեցին Թովմասյանի դուստրերը, 75 տարեկան հայրը:

«Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից անհրաժեշտ է եղել բացատրություն վերցնել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքին առերևույթ պատկանող գույքը չհայտարարագրելու վերաբերյալ տվյալները ստուգելու նպատակով»,- մեծ աղմուկից հետո հայտնեցին ԱԱԾ-ից: Հիշեցնեմ նաև, որ այս պահին կալանքի տակ են Թովմասյանի երկու սանիկները, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել: Այնքան պարզ ու բացահայտ են Թովմասյանի դեմ ռեպրեսիանները, որ զավեշտալի են իմքայլականների ջանքերը այս ամենը ներկայացնել «իստիտուցիոնալ բարեփոխումների» անվան տակ: Իր դեմ սկսված արշավին Հրայր Թովմասյանը վճռական է պատասխանում: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ժամկետից շուտ թողնելը նա դավաճանություն է համարում եւ պնդում՝ իրեն վստահված սահմանը ինքը չի լքելու: