Լրահոս
Իրավական
22:12
17.10.19
74

Քրեական գործ՝ ՍԴ նախագահի դեմ

Հրայր Թովմասյանի դեմ իշխանական օպերացիան քրեական փուլ է մտել: Թովմասյանի մտերիմներին հրավիրում են ԱԱԾ, ստուգում բոլոր հնարավոր ու անհնար փաստաթղթերը, որովհետև Ազգային ժողովի անկախ պատագամավոր Արման Բաբաջանյանը վստահ է, որ Հրայր Թովմասյանը զավթել է բարձր դատարանի լիազորությունները: Հենց նրա հաղորդման հիման վրա է քրեական գործ հարուցվել: Խորհրդարանում բացի Արման Բաբաջանյանից արդեն էլ ոչ ոք չի ողջունում Հրայր Թովմասյանի դեմ քայլերը շարունակելու Իմ քայլականների ցանկությունը: Անգամ Լուսավոր Հայաստանը, որ կողմ քվեարկեց հակաթովմասյանական նախագծին, Սահմանադրական դատարանում դրա մերժումից հետո, ըստ էության հայտարարում է, որ անգամ շատ քայլել սիրողների համար եկել է կանգ առնելու ժամանակը: Ի դեպ՝ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու խորհրդարանի դիմումը վարույթ չընդունելու վերաբերյալ իր աշխատանքային որոշումը: