Լրահոս
Աշխարհ
10:55
15.10.19
133

Քրդերը համաձայնվել են Ասադի հետ. աշխարհը բացում է աչքերը

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած պատերազմը, ըստ թուրքական կողմի, 550 մարդու կյանք է խլել: Քրդերի՛ տվյալով, զոհերի թիվը փոքր է մոտ 7 անգամ: Նրանք հայտնում են 75 զոհի և 450 վիրավորի մասին: Եվրամիության 28 երկրները միասնական որոշում են ընդունել Թուրքիային զենքի վաճառքը արգելելու մասին: Թուրքիայի այդ հայտարարությունները առանձնապես չեն մտահոգում: Արտգործնախարար Չավուշօղլուն ասում է նման քայլերն իրենց ավելի են ուժ տալիս: Իսկ համաշխարհային լրատվամիջոցներն ու սոցցանցերը ողողված են այսպիսի լուսանկարներով: Ամենուր կոչեր են Սիրիայում հումանիտար աղետը կանխելու և թուրքերին կանգնեցնելու մասին: Տները թուրքական կրակի տակ թողնելով երկրի հարավ է շարժվում՝130 հազար քուրդ փախստական: