Լրահոս
Աշխարհ
12:15
01.10.19
130

Պոետները չեն մահանում. Այսօր Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է

Img default alt hy

2018 թվականի հոկտեմբերի 1-ին երկրային կյանքից հեռացավ աշխարհահռչակ, մեծանուն հայ Շառլ Ազնավուրը: Նրա մահվան բոթը ցնցեց ողջ աշխարհը: Մշակութային, հասարակական եւ քաղաքական գործիչներ իրենց ցավակցական ուղերձները հղեցին, իսկ հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ Փարիզում՝ պետական արարողակարգով:

Արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր մահախոսականը եզրափակեց հետեւյալ խոսքերով.

«Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի քայլել՝ ձեռքը գրպանում եւ ժպիտը դեմքին: Նա այլեւս երբեք մեզ չի լքի, քանի որ Ֆրանսիայում պոետները չեն մահանում»:

Հոկտեմբերի 6-ին, Ազնավուրի հուղարկավորության օրը, Հայաստանում հայտարարված է սգո օր: