Լրահոս
22:57
01.10.19
91

Նորաշենցիները մարզպետարանից պատասխան են ուզում

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօր խուսափել է հանդիպել Նորաշեն գյուղի բնակիչների հետ: Առավոտից նրա աշխատասենյակի դիմաց բողոքի ակցիա անող գյուղացիներին պարզաբանեումներ տալու փոխարեն, նա աշխատեսենյակից դուրս է եկել, ինչ որ փաստաթղթեր փոխանցել լրատվամիջոցներին ու արագ հեռացել մարզպետարանի շենքից: Նորաշենցիները երկրորդ օրն է Գարիկ Սարգսյանից պահանջում են պարզաբանել, թե ինչու է դադարեցրել արձակուրդում գտնվող գյուղապետի լիազորությունները: Մարզպետարանի դիմաց առավոտը սկսված բողոքի ակցիան անսպասելի ընթացք է ունեցել՝ ոստիկանությունը մարզպետարանի բակից բերման է ենթարկել մարզպետի նշանակած գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարին ու մի քանի նորաշենցու: