Լրահոս
Իրավական
22:08
22.10.19
56

Նոր քաղբանտարկյա՞լ. Արսեն Բաբայանի ձերբակալությունը

Արսեն Բաբայանը շարունակում է ձերբակալված մնալ: Իրավապաշտպան կառույցները ահազանգում են, որ սա ուղիղ կապ ունի Սահմանադրական Դատարանի նախագահի դեմ իրականացվող հետապնդման հետ: Հրայր Թովմասյանի սանիկների ձերբակալությունների շքերթին հաջորդեցին նրա ընտանիքի անդամների հարցաքննությունները, հիմա էլ հերթը հասել է Թովմասյանի հետ երբևէ աշխատանքային առնչություն ունեցած մարդկանց ձերբակալություններին: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աղմկոտ ձերբակալության մասին առնվազն 6 մտահոգություն ունեն: Դրանք փարատելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ Բաբայանի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում: Օմբուդսմենը պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից ու մեկ օր ժամանակ տվել: