Լրահոս
Քաղաքական
16:51
22.03.22
1 094

Միրզոյանն առանց տեսախցիկների էլ հրաժարվել է ասել՝ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում

Img default alt hy

Արցախի շուրջ խորհրդարանի հրատապ նիստը, որը գումարվել էր ընդդիմության պահանջով և իշխող մեծամասնության որոշմամբ անցավ փակ ձևաչափով, չի անցել առանց սկանդալների։

Փակ խորհրդարանական նիստին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է հայտարարել, որ Արցախը որևիցե ձևաչափով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես պահանջել են ընդդիմադիր պատգամավորները, հայտնում է «24News»-ը։

«Ընդհանրապես, նրա խոսքն իր նախկին հայտարարությունների խտացումն էր, որը, բնականաբար, ընդդիմության շրջանում որակվեց իբրև խայտառակություն։ Մի քիչ ավելի բովանդակալից էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքը»,- նշել է «24News»-ի աղբյուրը։