Լրահոս
Հասարակական
23:10
15.10.19
85

Իմ քայլում «հակաթովմասյանական» նոր քայլեր են մտածում

Այսօր առավոտյան՝ մոտ 9.45-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մտել է աշխատավայր՝ ավելի սրելով իրենից ազատվելու՝ խորհրդարանական «իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների ցանկությունը: Մինչև սահմանադրական դատարանը վերադառնում է բնականոն աշխատանքային ռեժիմի: «Իմ քայլում» նոր՝ հակաթովմասյանական քայլեր են մտածում: Օրինակ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, որ կոչ էր անում Թովմասյանին հեռանալ պարզապես, որովհետև իրեց դեմ խաղ չկա, վստահ է, որ դեռ կգտնվեն բարձր դատարանի նախագահին չեզոքացնելու օրինական ուղիներ: