Լրահոս
Իրավական
13:50
07.10.19
112

Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա․ Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։

Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Ա․ Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։