Լրահոս
Հասարակական
23:19
11.10.19
95

Հայաստանում ծնելիության խնդիր կա

Շիրակում, ըստ մամուլի, վաղը կավարտվի փորձնական մարդահամարը, որը Հայաստանի իշխանությունը անցկացնում է՝ 2020-ի համահայաստանյան պաշտոնական մարդահամարից առաջ: Վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում օգոսոտսի 5-ին հայտարարեց, որ 30 տարի անց Հայաստանի բնակչությունը 5 միլիոն պետք է լինի:
Դեմոգրաֆիկ խնդիրների մեծ ուսապարկ կա այժմ մեր պետության ուսին: Հայաստանում շատ երեխաներ ունենալը մոդայիկ դարձնելու համար կառավարությունը փորձում է նորաստեղծ ընտանիքների սոցիալական բեռը ավելի թեթևացնել: Սակայն տնտեսական թռիքչները միայն կարող են օգնել մեր պետությանը կրճատել աղքատների թիվը: Ի դեպ, այս տարվա սկզբին էր Հայաստանի վարչապետը տնտեսական հեղափոխություն խոստացել: