Լրահոս
Առողջապահական
23:18
15.10.19
89

Գործադուլ դիսպանսերում. ստացիոնար բաժանմունքը փակում են

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները 4 ժամ գործադուլ ե արել ընդդեմ կենտրոնի ստացիոնար բաժանմունքը փակելու որոշման: Բժիշկները չեն հանել սպիտակ խալաթները, բայց մտադիր են ահազանգել այնքան, որ բոլորին պարզ լինի՝ Առողջապահության նախարարությունը օպտիմալացման անվան տակ մտադիր է փակել մի բաժանմունք, առանց որի տուբերկուլյոզով հիվանդների սպասարկումը սովորական պոլիկլինիկաներում է արվելու, իսկ դա անթույլատրելի է: