Լրահոս
Իրավական
22:55
01.10.19
119

Բողոքարկման իրավունքը վերացե՞լ է. իրավաբանական կազուսներ

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը անտրամաբանական ու հակաիրավական է համարում այս որոշումը՝ նշելով, որ արդար դատաքննության բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, իսկ դատավորն ինքը նշել էր, որ որոշումը կարող է բողոքարկվել 10 օրյա ժամկետում, ինչը նշանակում է, որ Մհեր Արղամանյանը առնվազն պարտավոր էր քննել բողոքը: