Լրահոս
Հասարակական
12:42
09.10.19
95

Այսօրվա ստատուս գրողների մեծ մասը դեռ մինչ այսօր թուրք մոտիկից չի տեսել. Վահան Բաբայան

Img default alt hy

Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար:

Երեկվանից ամեն արժող չարժող,պատերի տակ սրա նրա մասին բամբասող և թավշյա դոզայի տակ մնացած իր պարտքն է համարում որևէ վիրավորական բան գրել գեներալի մասին:

Երբ Ասկերանի ինքնապաշտպանությունը ղեկավարող Բալասանյանը կյանքի գնով կռիվ էր տալիս,այսօրվա գեներալին վիրավորողներից շատերը նույնիսկ Արցախի տեղը չեն իմացել:
Երբ գեներալը Աղդամում կամ Հորադիզում կռվում էր, այսօրվա ստատուս գրողների մեծ մասը դեռ մինչ այսօր թուրք մոտիկից չի տեսել:

Մի խոսքով դադարացրեք այս թույնի և ատելության արշավը և մի մոռացեք,որ երկրի ներսում մենք թշնամի չունենք մեր թշնամին սահմանից այն կողմ է: