Լրահոս
Հասարակական
12:06
13.10.19
129

Արջը թակարդում

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում մի արջ ընկել է թակարդը: Դեպքի վայր փրկարարներ են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարությունից: Պարզվել է, որ արջի թաթն ընկել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ: Փրկարարնեը ազատել են ծուռթաթին լարերի ճիրաններից: Վայրի բնության հիմնադրամի աշխատակիցները արջին քնեցրել են ու տեղափոխել անվտանգ տարածք: